ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Սա անձնական վիրավորանք է իմ և ՀՀ ժողովրդի հասցեին․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սա անձնական վիրավորանք է իմ և ՀՀ ժողովրդի հասցեին․ Նիկոլ Փաշինյան

Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, տեղի ունեցող կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վահագն Վերմիշյանի ձերբակալմանը։

«Երեկ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Հայստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վավագն Վերմիշյան։

Եվ ուզում եմ ասել, որ սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է։

Տխուր է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող Վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին Վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ:

Ե՛վ սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, և՛ սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի հասցեին։»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Առավել մանրամասն դիտեք ստորև՝ Bavnews.am-ի տեսանյութում։

Կիսվել էջում