Աշխարհ

Լիբանանահայը վիճակախաղով շահել է 1.2 միլիոն ԱՄՆ դոլար (Տեսանյութ)

Լիբանանահայը վիճակախաղով շահել է 1.2 միլիոն ԱՄՆ դոլար

Լիբանանահայ Տիգրան Զաքարյանն արժանացել է «ԼՈՏՈ» վիճակախաղի գլխավոր մրցանակին։ 

«Արևելք» պարբերականը տեղեկացնում է, որ գլխավոր մրցանակը լիբանանյան արժույթով կազմում է 1.2 միլիոն ԱՄՆ դոլար:

Տիգրան Զաքարյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ վիճակախաղի հավատարիմ հաճախորդ է, շաբաթը երկու անգամ մասնակցում է:

«Շահելու մասին լուրն իմանալու օրը ամբողջ գիշեր արթուն եմ մնացել»,-ասել է Տիգրան Զաքարյանը, ով ներկայում վարորդ է աշխատում:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում