Շոու-բիզնես

Սարգիս Գրիգորյանը 40-ամյակն ընտանիքի հետ նշել է ծովափին

Սարգիս Գրիգորյանը 40-ամյակն ընտանիքի հետ նշել է ծովափին: Դերասան-ամուսիններ Սարգիս եւ Մանո Գրիգորյաններն այս օրերին իրենց ընտանեկան հանգիստն են վայելում Շարմ էլ Շեյխում: Զույգի համար ավանդույթ է դարձել ճամփորդել ընկերների եւ գործընկերների հետ:

«Միշտ մեր մտերիմների հետ ենք հանգստի գալիս Եգիպտոս: Շատ լավ են անցնում օրերը: Այս անգամ ավելի պասիվ հանգիստ ենք ծրագրել»,-Bravo.am-ի հետ զրույցում նշել է պարուհին:

Սարգիս Գրիգորյան

Սարգիս Գրիգորյանը իր 40-ամյակը նշել է հանգստավայրում: Մանոյի խոսքով՝ կեսգիշերին նրան հաճելի անակնկալ են մատուցել.«Սարգիսը տրամադրված չէր նշել հոբելյանը: Սնահավատ չենք, բայց նա մի տեսակ չէր ցանկանում տոնել»,-ասել է պարուհին եւ ավելացրել, որ ռեստորանում շատ լավ ժամանակ են անցկացրել:

Սարգիս Գրիգորյան

Ամուսնու տարեդարձի առթիվ Մանոն գրառում է կատարել նաեւ Ինստագրամի իր էջում.

«Առանց քեզ եւ քեզ հետ անհնար է: Սիրում եմ մեր շատ տարբեր լինելը: Սիրում եմ լինել միշտ քո կողքին լուռ ու հասկանալ, թե որքան դժվար է մարդկանց քեզ հասկանալը, իսկ ինձ քեզ՝ չհասկանալը: Չեմ պատկերացնում ինձ առանց քո բնական աղմուկի, որը լցնում է իմ կյանքն ու հոգին: Շատ եմ սիրում, երբ ժպտում ես քո պարզ ու բաց ժպիտով, որի մեջ միշտ իմ անունն եմ կարդում: Շնորհավոր»:

Կիսվել նյութով