Մամուլ

Սամվել Ալեքսանյանը ԱԱԾ-ի կաբինետից ուղիղ «Փարավոն» է գնացել

Սամվել Ալեքսանյանը ԱԱԾ-ի կաբինետից ուղիղ «Փարավոն» է գնացել

Hraparak.am-ը գրում է․ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքով հետաքրքրված էին ոչ միայն իշխանական տարբեր շրջանակներ, պարզապես հետաքրքրասեր հայ հասարակությունը, այլեւ հատուկ ծառայությունները։

Ազգային անվտանգության մեր աղբյուրի վկայությամբ, հարսանիքից անմիջապես առաջ՝ ժամը 4-ի մերձակայքում ԱԱԾ է հրավիրվել Սամվել Ալեքսանյանը։ Նա մտել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի մոտ, ապա դուրս գալով, ուղղվել է դեպի «Փարավոն» ռեստորանային համալիր՝ հարսանիքին մասնակցելու։

սամվել ալեքսանյան

Մեր աղբյուրի վկայությամբ, այցը կապված է եղել հարսանիքի հետ, բայց թե կոնկրետ ինչ հանձնարարություններ է ստացել օլիգարխը՝ ԱԱԾ տնօրենից, պարզ չէ։

Կիսվել էջում