Մամուլ

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ

Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Օրը ցերեկով կրակել են դաշտում աշխատող քաղաքացիների վրա, կոնկրետ դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ: Իմ կարծիքով թշնամին ճնշում է կիրառում դեպի Շուշի տանող ճանապարհը իրենց վերահսկողության տակ վերցնելու համար»,-ասաց նա:

sarushen

Նշենք, որ Սարուշեն գյուղը սահմանամերձ է, գյուղի մոտով ամեն օր դեպի Շուշի ադրբեջանցիներ են երթեւեկում: Գյուղը պատերազմից հետո նորից լիովին վերաբնակեցվել է:

Կիսվել նյութով