Մամուլ

Սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. հայտնի են մանրամասները

Սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. հայտնի են մանրամասները

Sputnik Արմենիան գրում է․ Հայտնի են դարձել Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատահարի մանրամասները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են 1 հայ ու 2 ադրբեջանցի զինծառայողներ։

Sputnik Արմենիան պարզել է, որ փոխհրաձգությունից առաջ վիճաբանություն է սկսվել զինծառայողների միջև։ Այդ պահին նրանց միջև հեռավորությունը մոտավորապես 100 մետր է եղել։

sahman

Ապա հայ զինվորականների խումբը որոշել է առանց զենքի մոտենալ հակառակորդին՝ իրավիճակը հասկանալու համար։

Ադրբեջանցիները նախ օդ են կրակել, ապա հայ զինվորների ոտքերի ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին։ Հայկական կողմի դիրքերից էլ պատասխան կրակահերթեր են հնչել։

Կիսվել նյութով