Մամուլ

Երևանում բախվել են Mercedes G-ն ու թիվ 22 երթուղային ավտոբուսը

Երևանում բախվել են Mercedes G-ն ու թիվ 22 երթուղային ավտոբուսը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական տարածքում՝ Մինսկի փողոցում, բախվել են Mercedes G  մակնիշի և թիվ  22 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

22 avtobus

Օպերատիվորեն ժամանել են պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ինչպես նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ժանանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը:

parekayin vtar
Կիսվել էջում