ՄամուլՏեսանյութ

«Սահմանապահները ժամանակավորապես տեղակայվում են 1975-1976թթ. ռազմական քարտեզների հիման վրա». Ավինյան

«Սահմանապահները ժամանակավորապես տեղակայվում են 1975-1976թթ. ռազմական քարտեզների հիման վրա». Ավինյան

«Երևանն ու Բաքուն սահմանների իրավական ամրագրում չեն իրականացնում, և Ադրբեջանի հետ սահմանին սահմանապահները ժամանակավորապես տեղակայվում են 1975-1976թթ. խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա նաև պնդեց, որ անցած տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի մոսկովյան հայտնի եռակողմ հայտարարություններից բացի, Հայաստանն ու Ադրբեջանը որևէ այլ փաստաթուղթ չեն ստորագրել․ «Ոչ։

goris

Արդբեջանի հետ Հայաստանը, բացի այդ երկու փաստաթղթերից, եթե չեմ սխալվում, եթե էս վերջին բանակցությունների ընթացքում փոխվարչապետերի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, հուշագիր․․․ ոնց որ թե չի ստորագրվել, որը կարող էր վերաբերվել կոմունիկացիաներին, նման փաստաթղթի գոյության մասին համենայն դեպս ես տեղեկացված չեմ։

Իսկ Գորիս-Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ պայմանավորվածությունները ռուսական կողմի հետ են, և ռուս սահմանապահները էնտեղ տեղակայված են այդ պայմանավորվածությունների հիմքով»,- ասաց նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում