ՄամուլՏեսանյութ

Կառավարական մի շենքից մյուսը Փաշինյանի այցը հարկատուների վրա նստում է մի քանի տասնյակ միլիոն․ Հրանտ Բագրատյան

Կառավարական մի շենքից մյուսը Փաշինյանի այցը հարկատուների վրա նստում է մի քանի տասնյակ միլիոն․ Հրանտ Բագրատյան

News.am-ը գրում է․ Հիմա վարչապետը կարող է զանգել ֆինանսների նախարարին, ասել, թե այսքան փող է պետք, ճամպրուկով վերցրու, բեր տուր ինձ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

«Բյուջետային միջոցները ծախսելու որեւէ կարգ չկա։ Օրինակ, առաջին երկու ամսում 50 միլիարդից ավելի տվեցին էս ոստիկաններին, որպեսզի նրանք կանգնեին։ Այդ 50 միլիարդը տալու համար գոնե պիտի գնային ԱԺ, բյուջեի մասին օրենք փոխեին։ Չէ՞ որ բյուջեն արդեն հաստատված է»,- ասաց Հ․Բագրատյանը։

Նախկին վարչապետը նշեց, որ բյուջեն անհարկի ծախսի տակ է մտնում նաեւ, երբ կառավարական մի շենքից մյուսն է այցելելում Փաշինյանը. «Ամեն մի ոստիկան, որ կանգնած է, բացի աշխատավարձից ամեն օր փող է ստանում։ Կառավարական մի շենքից մյուսը Փաշինյանի այցելելը հարկատուների վրա նստում է մի քանի տասնյակ միլիոն»։

pashinyan dipukaharner

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ այսօր Հայաստանը տոտալ փոսի մեջ է.

«Իմ խորին համոզմամբ, ՀՀ եւ վարչապետը, եւ նախագահը դավաճաններ են, փողամոլ, առանց սկզբունքների, չեն համապատասխանում իրենց պաշտոններին»։

Նախկին վարչապետի կարծիքով՝ ընդդիմությունը դեռ փողոցում անելիք ունի, եւ փողոցով, այդուհանդերձ, հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում