Մամուլ

Ռուս միլիարդատերը դժբախտ պատահարի զոհ է դարձել

Ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Սմիրնովը մահացել է Լենինգրադի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը։

Ըստ ոստիկանության՝ Սմիրնովը վարելիս է եղել Triumph մակնիշի մոտոցիկլետ, երբ դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Haval մակնիշի ավտոմեքենային։

Ստացած ծանր վնասվածքների հետևանքով նա մահացել է դեպքի վայրում։

Միխայիլ Սմիրնովը «Բալթյան վառելիքային ընկերության» համասեփականատերն էր և զբաղեցնում էր տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։

Նրա կարողությունը գնահատվում էր շուրջ 7,8 միլիարդ ռուբլի։

Կիսվեք ձեր էջում