ԱշխարհՏեսանյութ

Ռուս բլոգերը երկու ամսական երեխային նետել է ձնակույտի մեջ. նա ստիպված կլինի բացատրություն տալ ՔԿ-ում (Տեսանյութ)

Ռուս բլոգեր Սերգեյ Կոսենկոն ձյան մեջ է գցել պանդայի կոստյումով երեխային։ Տեսանյութը համացանցում հայտնվել է հունվարի 7-ին՝ «Լեոյի առաջին թռիչքը» վերտառությամբ։

Վերնագրում ակնարկելով, որ իբր ձյան մեջ է գցել իր ընկերուհու՝ բլոգեր Ալեքսանդրա Բելյակովայի որդուն, որը ծնվել է 2023 թվականի նոյեմբերին։ Ի դեպ, աղջիկը տեսանյութի տակ մեկնաբանություններում նույնպես նշել է՝ հակիրճ գրելով «Ոգեշնչող».

Կոսենկոն, հավանաբար, երեխային ձյան մեջ է գցել՝ Կուրշևելում հայտնի տեսահոլովակ նկարահանելու համար։ Որովհետև այս սկանդալային տեսանյութից հետո զույգը հրապարակել է ևս մի քանիսը, որոնցում լոգանքից հետո հերթով նետվում են ձյան մեջ։

Սոցիալական ցանցերի օգտատերերը չեն ընդունել բլոգերի արդարացումը, թե այն իրականում տիկնիկ է եղել։ Կադրերում երևում է, թե ինչպես է երեխան բացում աչքերը: Օստանինայի խոսքով, եթե նույնիսկ Կոսենկոն նետել է տիկնիկ, դա ևս անմարդկային վարքագծի դրևորում է։

Տեսանյութը դիտեք սեղմելով այստեղ

Կիսվել էջում