Մամուլ

Ռուստամ Մուրադովը ճաշելու գնաց «Արցախբանկի» սեփականատեր Արտակ Բալայանի հետ

Ռուստամ Մուրադովը ճաշելու գնաց «Արցախբանկի» սեփականատեր Արտակ Բալայանի հետ

Hraparak.am-ը գրում է․ Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը ճաշելու գնաց «Արցախբանկի» սեփականատեր Արտակ Բալայանի և արցախցի մեծահարուստ Արմեն Բալայանի հետ։

Ճաշեցին Կասկադում գտնվող «Վայն Ռիփաբլիք» ռեստորանում։ Հանդիպումը տևեց մեկ ժամից ավելի։

muradov

Այս հանդիպման ուշագրավն այն է, որ Արմեն Բալայանը Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ մարդկանցից մեկն է, և Մուրադովի այս հանդիպումը միանշանակ չի ընկալվում ներկայիս քաղաքական իրողություններում։

muradov 2.

Հիշեցնենք, որ այսօր Ռուստամ Մուրադովը  հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։

Կիսվել էջում