ՄամուլՏեսանյութ

«Ադրբեջանի կոդով ինձ զանգել, ասել են՝ երեխես իրենց մոտ է». զինծառայողի ծնող

«Ադրբեջանի կոդով ինձ զանգել, ասել են՝ երեխես իրենց մոտ է». զինծառայողի ծնող

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքված անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներից մեկն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ իրենք շարունակելու են մնալ այստեղ՝ փակ պահելով նախարարության շենքի մուտքերն ու ելքերը:

«Էթանք տուն, ի՞նչ անենք. մնալու ենք ստեղ… Եթե հարցով նորմալ զբաղվեին, հիմա մեր երեխեքը մեզ հետ կլինեին:

Ադրբեջանը գերիներին չի տալիս, իրանք էլ թող Քելբաջարը չտային, ինչի՞ տվին: Թող նախքան Քելբաջարը տալը գերիներին ուզեին, հետո նոր տային»,- ասաց նա:

larvac iravichak pn

Ծնողը նաև հայտնեց, որ որդու մասին տեղեկություն չունի հոկտեմբերի կեսերից. իր միակ երեխան է, ով մոտ 1 ու կես ամսվա ծառայող է եղել. «Ադրբեջանից ինձ զանգ ա եկել, կոնկրետ Ադրբեջանի կոդով, ասել են՝ երեխեն մեր մոտ ա:

Բացի իմ երեխուց, մյուս երեխեքի ծնողներին էլ են նույն համարով զանգել, ասել են՝ իրենց մոտ են երեխեքը»,- նշեց նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով