Աշխարհ

Ռուսաստանում զինծառայությունից հրաժարվելու դեպքում միգրանտները կարող են կորցնել ՌԴ քաղաքացիությունը

Ռուսաստանում զինծառայությունից հրաժարվելու դեպքում միգրանտները կարող են կորցնել ՌԴ քաղաքացիությունը

Ռուսաստանում զինվորական ծառայության գրանցումից և զինված ուժերի շարքերում ծառայելուց հրաժարվելու պատճառով միգրանտները կարող են զրկվել արդեն ձեռք բերված քաղաքացիությունից։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը՝ դա համարելով «արդար» պրակտիկա: Նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն։ 

Ըստ Կաբանովի՝ զինվորական ծառայությունից խուսափելով՝ ներգաղթյալները հրաժարվում են կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ժամանակ։ 

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն ունի օրենք, որը թույլ է տալիս զրկել ձեռք բերված ՌԴ քաղաքացիությունից՝ ՌԴ զինված ուժերը վարկաբեկելու և ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող գործողություններ կատարելու համար։

Կիսվել էջում