Ռուսաստանը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել Ադրբեջանին «Ժողովուրդ»
Ադրբեջանը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Մոսկվայի և Բաքվի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Ռազմական նշանակության նոր խմբաքանակը՝ մատակարարված Ռուսաստանից և ընդունված փորձագետների մասնակցությամբ, փոխանցվել է համապատասխան զորամասեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուր` armlur.am