Աշխարհ

«Ռուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի իր սահմանների մոտ սպառնալիքներին». Պուտին

«Ռուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի իր սահմանների մոտ սպառնալիքներին». Պուտին

Ռուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի իր սահմանների մոտ սպառնալիքներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ Պուտինը խնդրել է զեկուցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

պուտին վլադիմիրովիչ

«Այս հարցն, անշուշտ, պետք է միշտ լինի մեր ուշադրության կենտրոնում, և մենք դրան պետք է ժամանակին և պատշաճ կերպով արձագանքենք՝  նկատի ունենալով այն սպառնալիքները, որոնք ստեղծվում են մեզ համար», – ասել է Պուտինը:

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխհամագործակցության պայմանագրի շրջանակներում ռազմական օգնության հարցով։

Կիսվել նյութով