Աշխարհ

Ռուսաստանը հռթիռակոծում է Ուկրաինական քաղաքները

Ռուսաստանը հռթիռակոծում է Ուկրաինական քաղաքները

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան, չորս պայթյուն է որոտացել Կիևում։ Այն տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:25-ի սահմաններում։ Տեղական իշխանություններն արդեն հաստատել են մայրաքաղաքի հրթիռակոծումը:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչ Սվետլանա Վոդոլագան հեռուստաալիքներից մեկին հայտնել է, որ Կիևի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ և զոհեր։

Ներքին գործերի նախարարի խորհրդական Ռոստիսլավ Սմիրնովի խոսքով՝ մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում զոհվել է 8 մարդ, ևս 24 խաղաղ բնակիչ վիրավորվել է։

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը տեղեկացրել է նաև, որ ռուսական զորքերն ակտիվ հրթիռակոծում են այլ քաղաքները։

kiev ukraina

Լվովի մարզի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտարարել է շրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։

Մասնավորապես հարվածներ են հասցվել Զապորոժիե, Կիև, Լվով, Ժիտոմիր քաղաքներին։

Զապորոժիեի ռազմական վարչակազմի ղեկավարը նույնպես հայտարարել է քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին. – «Զապորոժիեի կենտրոնում հրթիռակոծության հետևանքով կրկին ավերվել է բազմահարկ բնակելի շենք։ Կան զոհեր»։

Կիսվել էջում