Մամուլ

Ռուսաստանը կտրամադրի 100 մլն դոլարի վարկ Հայաստանին՝ սպառազինություն ձեռք բերելու համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ 100 մլն դրամի վարկի շրջանակներում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին հարցականի տակ չէ։

«Դա ճշգրիտ ինֆորմացիա չէ, ես դա չեմ հաստատում»,- ասաց Ֆոմինը։

Հարցին՝ ինչպե՞ս է նա գնահատում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը, ՌԴ պաշտպանության փոխնախարարն ասել է,որ Հայաստանի Հանրապետությունը արդարադատություն է իրականացնում, մեկնաբանություններ չունի։

Կիսվել էջում