Մամուլ

«Երբ Փաշինյանին փոխարինեն իր ընդդիմադիրները, կմեղադրեն, որ նա խախտել է սահմանադրական կարգը»․ Ահարոն Ադիբեկյան

«Դժբախտաբար, մեր քաղաքական զարգացումները գնում են լատինաամերիկյան եղանակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Մեղադրում է կեղծիքների, կաշառքների մեջ ու հայտարարում՝ եթե լիներ արդար ընտրություններ, ինքը անպայման կհաղթեր։ Դրա համար, երբ հաղթողը գալիս է, հաշվեհարդար է տեսնում նախորդների հետ։ Կարծում եմ՝ երբ Փաշինյանին փոխարինեն իր ընդդիմադիրները, կմեղադրեն, որ նա խախտել է սահմանադրական կարգը, ոչ սահմանադրական ճանապարհով եկել է իշխանության, հազար մի բան կգտնեն։ Մենք դեռ ժողովրդավարության այն զարգացած փուլին չենք հասել, որ հարգենք ղեկավարին։ Ռոբերտ Քոչարյանն իրավունք ուներ արտակարգ իրավիճակ հայտարարելու, օրենքով գրված չէ, որ նա կարող է օգտագործի բանակը, բայց չի էլ արգելված։ Սա է խնդիրը, թե մենք ինչպես ենք մեկնաբանում օրենքը։ Մեզ մոտ սովետիզմը, ռուսիզմը դեռ մնում է ուղեղի հիմքերում, չենք կարողանում ազատվել»։

Կիսվել էջում