Մամուլ

Ռուսաստանը երբեք չի դավաճանի հայ ժողովրդին

Ռուսաստանը երբեք չի դավաճանի հայ ժողովրդին

«Արարատ» հայ-ռուսական Տարածաշրջանային կենտրոնի նախագահ՝ Մ. Առաքելյանը հայրտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ. Պատերազմը երբեք չի ավարտվել մեր թշնամիների՝ թուրքիայի և ադրբեջանի հետ:

Դրա վառ օրինակներն են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանի ոտնձգությունները և մարտական գործողությունները ՀՀ սահմանին, ինչպես նաև ԱՀ-ի նկատմաբ կատարվող «ծրագրավորված» հոգեբանական դիվերսիաները՝ ուղղված հայ ժողովրդի և ՌԴ խաղաղապահ զորախմբի դեմ:

Որոշակի հայաստանյան և արցախյան լրատվամիջոցներն, արտասահմանյան գրանտներից սնվող ՀԿ-ներն, ինչպես նաև Արցախի տեղեկատվական կենտրոնը հարձակում են սկսել ՌԴ խաղաղապահ ուժերի նկատմամբ, մեղադրելով նրանց ոչ էֆեկտիվ գործառույթներ իրականացնելու մեջ:

Սա շատ վտանգավոր մոտեցում է՝ ՌԴ խաղաղապահների նկատմամբ: Անբարոյականության աստիճանի հասնող անհիմն մեղադրանքները՝ դրանք լոկ Արևմուտքի կողմից պատվերների կատարում է, ելնելով ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասում ՌԴ-ի համար նոր ռազմաճակատ բացելու մոլագար ցանկություններով՝ ի վնաս Հայաստանի և Արցախի պետականությանը և հայ ազգի գոյությանը:

Արցախի Փառուխ գյուղի հանձնումը, ինձ հիշեցնում է Հադրութը և Արցախի այլ բնակավայրեր, որոնք հանձնվեցին 44 օրյա պատերազմի ժամանակ և մինչև օրս մեղավորներ չկան: Իսկ հիմա, բոլորը միաբերան, զուրկ լինելով մարդկային բոլոր արժեքներից, մեղադրում են ՌԴ խաղաղապահ ուժերին, որոնք մինչ օրս բարձր պատասխանատվությամբ են կատարում իրենց առաքելությունը:

Չպետք է երբեք մոռանալ, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից «նախագծված» 44 օրյա պատերազմը ուներ մեկ նպատակ՝ Արցախի գրավում և հայաթափում: Այդ բարբարոս ծրագիրը ի չիք դարձվեց ՌԴ-ի կողմից, որի արդյունքում կա Արցախի Հանրապետությունը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերը հայ ժողովրդի և Արցախի Հանրապետության միակ երաշխավորն են:

Իսկ ինչ ենք արել մենք՝ մեր անվտանգության համար, 44 օրյա պատերազմից հետո. Պատասխանը միակն է – Ոչինչ:

rus

Կազմաքանդված է բանակը, պառակտված է հայկական հասարակությունը, քարոզվում է թուրքիայի և ադրբեջանի հետ «եղբայրության և խաղաղության» դարաշրջան, իշխանությունները լայն ժպիտով և մեծ ուրախությամբ պատրաստվում են ադրբեջանի ախորժակը բավարարող ինչ որ խաղաղության պայմանագրի ստորագրության՝ որը անթույլատրելի է:

Սիրելի արցախցիներ. Մի ենթարկվեկ Արցախի և Հայաստանի որոշ խմբերի, շրջանակների, թրքամոլների, արևմտյան արժեքներից խեղվածների սադրանքներին` ուղղված ՌԴ խաղաղապահների դեմ: Դուք ունեք անվտանգության կատարյալ երաշխավոր՝ ՌԴ-ն, որը երբեք չի դրժի և չի դավաճանի հայ ժողովրդին:

Իսկ մեզ ի վերջո ինքնակազմակերպվել է պետք և դուրս գալ արևմտասերների և թրքապաշտների հիպնոսից:

Խորհուրդ եմ տալիս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին զերծ մնալ ՌԴ խաղաղապահների դեմ իրահանացվող ինֆորմացիոն դիվերսիայի կազմակերպելուց և զբաղվել Արցախի ներքին հարցերով՝ ի նպաստ ժողովրդի, իսկ եթե ունակ չեք, ապա հրաժարվեք ձեր պաշտոնից:

Պարոն Արայիկ Հարությունյան Ձեր կազմակերպած հարձակումը ՌԴ խաղաղապահների դեմ արևմտամեդ ուժերի հետ համատեղ՝ այսօր ստացվեց: ՌԴ-ում քաջատեղյակ են այդ մասին:

Չմանրամասնելով ասեմ, որ 2020 թ. նոյեմբերին ինձ հետ դուք էիք խնդրել կապ հաստատել, առայժմ այսքանը:

Սիրելի արցախահայություն, վստահ եղեք, ՌԴ խաղաղապահ ուժերը երաշխավորված պահպանելու են ձեր անվտանգությունը, լիարժեք և պատշաճ կատարում են իրենց գործառույթները:

Առաջացած խնդիրներին տրվելու են լուծումներ:

ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է Արցախը»:

Կիսվել նյութով