Մամուլ

Թալանել են «Հ1»-ի վերլուծության և վերահսկողության ծառայության ղեկավարի տունը. տարել են ոսկյա զարդեր ու գումար

Թալանել են «Հ1»-ի վերլուծության և վերահսկողության ծառայության ղեկավարի տունը. տարել են ոսկյա զարդեր ու գումար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Երևանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով:

Այդ օրը երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Մարգարյանը և հայտնել, որի նույն օրը՝  ժամը 13:10-ից մինչև 18:50 -ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկանան միջոցների գործադրմամբ բացել են Բակունցի փողոցի վրա գնտվող իր բնակարանի դռան փականը և  մտնելով ներս, այնտեղից հափշտակել են ոսկյա զարդեր և գումար:

goxutyun tun

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել  ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողի կամ գողերի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Մարգարյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Հանրային հեռուստաընկերությունում» հեռուստածրագրի վերլուծության և վերահսկողության ծառայության ղեկավար, իսկ բնակարանից էլ հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար:

Կիսվել էջում