Աշխարհ

Ռուսական զորքը Ղրիմից ներխուժել է Խերսոնի շրջան

Ռուսական զորքը Ղրիմից ներխուժել է Խերսոնի շրջան

Ռուսական զորքը Ղրիմից ներխուժել է Խերսոնի շրջան։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։

Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ու զինվորականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ 

ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ «տեղեկություններ կան, որ ուկրաինացի զինվորականները հրաժարվում են կատարել Կիեւի հրամանները եւ վայր են դնում զենքերը»։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ որեւէ հարված չի հասցնում Ուկրաինայի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին, հարվածներ է հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ, եւ որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում