Աշխարհ

Ռուսական բանակը ոչնչացրել է «բայրաքթարների» բազան Դոնբասում

Ռուսական բանակը ոչնչացրել է «բայրաքթարների» բազան Դոնբասում

Ռուսական բանակը հասցրել է գերճշգրիտ հարվածներ Ուկրաինայի Զինուժի կողմից ձեռքբերած թուրքական «բայրաքթարների» ռազմաբազային, որի հետևանքով ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Ուկրաինայի ՊՆ-ն ձեռք էր բերել հարյուրավոր «բայրաքթարներ» Դոնբասում օգտագործելու համար։

bayraktar

Նշենք, որ Ուկրաինան փակել է իր օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար։ Ռուսաստանը դադարեցրել է Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժի և Սիմֆերոպոլի օդանակավակայների աշխատանքը։

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է Կիևում և այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Կիսվել էջում