Մամուլ

Ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով

Ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով

Ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով, քանի որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազամուղի վրա վերականգնողական աշխատանքներ են ընթանալու։

Հիշեցնենք, որ Ռուսաստանից գազը Հայաստան հասնում էր Վրաստանի տարածքով։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունը, ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցման։

Այս առնչությամբ «Գազպրոմ էքսպորտ» եւ Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը երեկ ստորագրել են կարճաժամկետ պայմանագիր, որի համաձայն, պլանային նախազգուշկան վերականգնողական աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի սահման։ Վերականգնողական աշխատանքները իրականացվելու են գազամուղի ռուսական հատվածում։

Կիսվել նյութով