Մամուլ

Լրիվ համամիտ եմ Տեր-Պետրոսյանի հետ․ իշխանությունը չի կարող ազատ ու արդար ընտրություն կազմակերպել

Լրիվ համամիտ եմ Տեր-Պետրոսյանի հետ․ իշխանությունը չի կարող ազատ ու արդար ընտրություն կազմակերպել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, 7-ի գործով նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը։

– Պարոն Հակոբյան, հանրությունը, քաղաքական դաշտը շարունակում է քննարկել Տեր-Պետրոսյանի վեջին հոդվածը։ Դուք համակարծի՞ք եք առաջին նախագահի հնչեցրած մտքերի հետ։

– Բնական է, որ ես համակարծիք եմ իր հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռատես մարդ է, ինքը շատ լավ զգում է, թե ինչ է լինելու հաջորդիվ։ Ինքը նաև շատ լավ գիտի Վազգեն Մանուկյանին, գիտի՝ նա ինչի է պատրաստ։ Հետևաբար՝ ես լրիվ համամիտ եմ նախագահի հետ։ Ինքը լրիվ ճիշտ է ասում։ Վարչապետը ումո՞վ պետք է ընտրություն անցկացնի, եթե բոլորը հին իշխանության ներկայացուցիչներն են։

ԿԸՀ-ն էլ է հին, տեղական հանձնաժողովների նախագահներն էլ են հին, ուժայիններն էլ են հին, եթե ուզում եք իմանաք։ Իրենք ամեն ինչ անելու են, որ ընտրությունները կեղծվեն, անելու են ամեն ինչ, որ ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ չլինեն, ու ոչ ոք համակարծիք չի լինի ու չի ընդունի այդ ընտրությունների արդյունքները։

քաղաքական հոգեզավակ

– Բայց 2018-ին իշխանությունը ապացուցել է, որ ինքը ընտրություն կեղծող չի։

– Այն ժամանակ ուրիշ էր։ Այն ժամանակ իմ թվարկածները չհարամեցին ընտրությունները, քանի որ շատ լավ գիտեին, թե ինչ է լինելու։ Բոլորն էլ ժամանակին գիտեին, թե երկրին ինչ է սպասվում, իրենց պետք էր, որ Նիկոլ Փաշինյանը գար։ Իրենց սարքած սցենարն էր, իրենք սարքեցին, սիրուն իշխանությունը փախանցեցին Նիկոլ Փաշինյանին ու երկրում եղավ այն, ինչ եղավ։

Իսկ հիմա, եթե Նիկոլին թվում է, թե ինքը կարող է երկրում ազատ, արդար, թափանցիկ ընտրություն անցկացնել, ապա իզուր, դա չի լինելու։ Կլինի մի արդյունք, որի հետ ոչ մեկ համաձայն չի լինի, նորից բողոքի ակցիաներ կլինեն, աշխարհն էլ կնայի մեզ ու խայտառակ կլինենք ամբողջ աշխարհով։ Հետևաբար՝ ես լրիվ համակարծիք եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

– Այսինքն՝ Դուք նկատի ունեք, որ ինչքան էլ իշխանությունը ուզենա լավ ընտրություններ անցկացնել, ապա ներքին օղակներում սաբոտաժի արդյունքում ընտրությունները կձախողվե՞ն։

Միտումնավո՞ր կկեղծվեն։

– Այո՛, նախկինները ամեն ինչի պատրաստ են հետ գալու համար։ Իսկ այսօրվա պետական կառույցների ներքին օղակները լցված են նախկիններով։ Նրանք մնացել են անհրաժեշտ պահին գործելու համար։

Հետևաբար՝ իզուր է պնդել, թե ազատ, արդար թափանցիկ ընտրություններ անցկացնելը շատ հեշտ է։ Նամանավանդ եթե Նիկոլը այս ընտրություններով չանցավ, իրեն հաստատ դառը ճակատագիր է սպասվում։

Լևոն Տեր Պետրոսյան

– Ի՞նչ իմաստով, ի՞նչ է լինելու։

– Ես իրենց լավ գիտեմ, մի վնաս հաստատ կտան։

– Դրա համա՞ր է Տեր-Պետրոսյանը խոսում Նիկոլ Փաշինյանի՝ արտերկրում ժամանակավոր ապաստանելու անհրաժեշտության մասին։

– Էս վիճակում ամենաճիշտ տարբերակը դա է։ Հիմա իր թիմակիցները գուցե համոզում են, որ ավելի երկար մնա, ինչքան հնարավոր է ժամանակ ձգեն, բայց դա սխալ է։ Նույն իր թիմակիցները հիմա իրենց ճիշտ չեն պահում։

Ամեն օր մեկի հետ կապված մի նոր բան ենք լսում՝ կաշառք, փայ մտնել և այլն։ Իսկ ընդդիմությունը միտումնավոր ձայն չի հանում, որ վաղը մյուս օրը փաստերով բերեն ու իշխանությանը փաստի առաջ կանգնեցնեն։ Հնարավոր է՝ Նիկոլը տեղյակ չլինի այդ ամենից, բայց թիմակիցները՝ իմանալով, որ դա ժամանակի խնդիր է, ամեն ինչ անում են հնարավորինս շատ օգտվելու համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում