Մամուլ

«Ռուսական բանակ, դո՛ւրս ՀՀ-ից». Տիգրան Խզմալյանն ու իր թիմակիցները բողոքի ցույցի էին Գյումրիում (Լուսանկարներ)

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի եւ դեկտեմբերի 2-ին  սպանված Ջուլիետա Ղուկասյանի հիշատակին այսօր  մեկնարկած ցույցին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության անդամներ, Հայաստանի մամուլի ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ու մի խումբ քաղաքացիներ մոմավառություն իրականացրեցին: «Ռուսական բանակ, դո՛ւրս ՀՀ-ից».-այսպիսի գրառմամբ պաստառներով էին ցույցի մասնակիցները:

gyumri cuyc1

«Մենք որեւէ քաղաքական հայտարարություն չենք անում, որովհետեւ այսօր Ավետիսյանների ընտանիքի գազանաբար սպանության 4-րդ տարելիցն է: Սա քաղաքական ակցիա չէ, սա մարդկային, պարզ ցանկություն է մի քանի բան ասել: Առաջին անգամ 1921 թվականի փետրվարից Հայաստանում բողոքի ձայն է հնչում կարմիր բանակի զավթման դեմ: Մարդասպանները, զավթիչներն ու օկուպանտները չեն կարող  լինել ազգի, երկրի պաշտպանը: 

gyumri cuyc2

Հայոց անվտանգությունը կարող է երաշխավորել միայն հայոց բանակը, միայն հայ զինվորն է երաշխիքը մեր անվտանգության, մեր անկախության ու ազատության: Եկեք իրար չխաբենք. Երկիրը գաղութացված է եւ մենք հիմա կանգնած ենք այդ գաղութային ուժի ֆորպոստի կողքը: Նրանք բռնատիրության, գաղութատիրության ֆորպոստն են Հայաստանում, որը ցանկանում է լինել անկախ, ցանկանում է տնտեսական, քաղաքական եւ մարդասիրական առումով լինել քաղաքակիրթ աշխարհի հետ միասին»,-ասաց Խզմալյանը: 

gyumri cuyc4

«Որպես ՀՀ քաղաքացի, ես պահանջում եմ՝ Ջուլիետա Ղուկասյանին սպանող ռուս զինծառայողը, մարդասպանը հանձնվի Հայաստանի իրավապահ համակարգին: Լուրջ կասկածներ են մնում Պերմյակովի դատավարությունից: Ես չեմ ուզում դա կրկնվի»,-ասաց Նարինե Մկրտչյանը: 

gyumri cuyc5

Աղբյուր՝ aravot.am

Share