Մամուլ

Ռուբեն Վարդանյանի կինը ահազանգում է

Ռուբեն Վարդանյանի կինը ահազանգում է

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի բացառիկ հարցազրույցը Mediamax․am-ին։

Այս տարին իսկապես ծանր էր, ոչ ոք չէր սպասում, որ նման իրադարձություններ տեղի կունենան։ Մենք չգիտենք, թե որքան արագ իրավիճակը կհանգուցալուծվի։ Ռուբենից էական նորություններ չկան։ Շաբաթը մեկ անգամ մեզ թույլ են տալիս շատ կարճ հեռախոսով խոսել։ Մեզ մտահոգում է, որ միջազգային փաստաբաններին իր մոտ չեն թողնում։

Իհարկե, կարոտում ենք իր հետ շփումը։ Այս շաբաթ կլրանա Ռուբենի կալանավորման երեք ամիսը։ Երեխաները տոկունությամբ դիմանում են այս իրավիճակին, իրենց պարտքն են համարում նեցուկ լինել միմյանց եւ ինձ: Այս ընթացքում նրանք ավելի են հասունացել։

Առանց Ռուբենի դժվար է, բայց միեւնույն ժամանակ, մեր նախաձեռնությունները շարունակելու անհրաժեշտությունը մեզ համար հենման կետ է դարձել։ Մեզ համար կարեւոր է, որ մեր համատեղ նախաձեռնած նախագծերը ապրեն եւ զարգանան։ Շատ մարդիկ են մեզանից կախված, եւ մենք պահպանում ենք մեր գործունեությունն այն ծավալով, որքանով ներկայում թույլ են տալիս հանգամանքները:

veronika ruben vardanyan

Դա մոտիվացնում եւ ուժ է տալիս։ Թեեւ վերջին երկու տարվա ընթացքում մեր կյանքում եւ աշխարհում շատ բան է տեղի ունեցել, սակայն մեր նախագծերը չեն դադարում, քանի որ դրանք երկարաժամկետ են, դրանց հորիզոնը 20-25 տարի է։ Օրինակ, UWC Dilijan քոլեջը բացվել է 2014 թվականին, իսկ նախագծի իրականացումը սկսել էինք ավելի վաղ, հասկանալով, որ առաջին արդյունքները կարող ենք տեսնել միայն 10-15 տարի հետո։ Եվ միայն հիմա դրանք նկատելի են դառնում։

Իհարկե, չէինք կարող պատկերացնել, որ իրավիճակն այսքան կտրուկ կփոխվի, սակայն այն մասին, որ մենք մտնում ենք «կատարյալ փոթորկի» ժամանակաշրջան, Ռուբենը խոսում էր դեռ 15 տարի առաջ։ Այն ժամանակ դա հնչում էր որպես ինչ-որ ֆուտուրոլոգիական տեսություն, բայց այժմ իրադարձությունները զարգանում են անհավատալի արագությամբ եւ տանում են դեպի գլոբալ փոփոխություններ բոլոր համակարգերում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում