Մամուլ

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Էջմիածնում պարեկները հայտնաբերել են որոնվող տղա երեխային, իսկ որոշ ժամանակ անց՝ նրա ծնողին

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Էջմիածնում պարեկները հայտնաբերել են որոնվող տղա երեխային, իսկ որոշ ժամանակ անց՝ նրա ծնողին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վաղարշապատի վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Դավիթ Առաքելյանն ու կրտսեր պարեկ Արամ Մելքոնյանը էջմիածին քաղաքում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ իրենց բարեկամի երեխան 1 ժամ է կորել է և չեն կարողանում գտնել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում և մոտ 1 կմ շառավղով փնտրելով երեխային, նրան հայտնաբերում են Մովսես Խորենացի փողոցում՝ «Հագուստի աշխարհի» դիմաց:

Նրանք երեխային տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ կարճ ժամանակ անց հայտնաբերում են ծնողին:

Կիսվել էջում