Մամուլ

«Ռոբիկ ջան, մարդ, որն ընկեր չունի, կարա՞ մարդ լինի»․ Արամ Մանուկյան

«Ռոբիկ ջան, մարդ, որն ընկեր չունի, կարա՞ մարդ լինի․․․»։ «Ռոբերտ Քոչարյանին էս երկրում ամենալավ ճանաչողներից մեկը ես եմ: Բա ինքը հենց դրանից է բան լինում, որ իրեն ճանաչողներն իր մասին խոսում են:

Ես Վանաձորից եմ ծանոթ Ռոբին, հո այստեղի՞ց չեմ ծանոթ, մենք իրեն երկու անգամ էնտեղից դեպուտատ ենք ընտրել»,- «Առավոտի» հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին այսպես արտահայտվեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ ուշագրավ հարցադրում անելով.

«Ես հիմա Ռոբին կարամ մի հատ այսպիսի հարց տամ՝ ուղիղ՝ Ռոբիկ ջան, 100 տարվա ընկեր ենք, ու մեր շրջապատում եղել է բացի մեզնից 100 հատ ընկեր: Մեկին ասա, որ կողքիդ է: Մեկի՛ն: Մարդ, որն ընկեր չունի, կարա՞ մարդ լինի: Դու կարո՞ղ ես առանց ծանոթ, առանց ընկերուհի, առանց սուրճի, առանց չաթ անելու, շփվելու՝ մարդ լինես:

Ո՞ւմ է պետք այդ մարդը, որ չունի մեկին, որին զանգում է, որին ասում է՝ գնանք պիվա խմենք կամ սուրճ խմենք: Ռոբն էդ մարդն է՝ չունի»: 

Կիսվել էջում