Մամուլ

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կեղծարարության մասին. Թաթուլ Հակոբյան

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կեղծարարության մասին. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս մեկը՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կեղծարարության մասին է

Ուրեմն, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ավելի ճիշտ կեղծում է, թե իբր ՀՀ նախկին բոլոր նախագահները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շրջապատը շատ կոշտ են արձագանքում, որ Փաշինյանը մանիպուլացնում է, ավելին՝ ասում են՝ մենք Փաշինյանին 42 հազար քառակուսի կմ տարածքով երկիր ենք փոխանցել:

Առաջին. այդ Դուք չեք փոխանցել, այն Դուք զավթել եք 1998թ ռազմապետական հանցավոր հեղաշրջման և 3-4 կեղծված ընտրությունների ճանապարհով՝ Հայաստանի ժողովրդից:

Երկրորդ. Ձեր հոգին շատ նուրբ է և շատ եք նեղվում, որ Փաշինյանը մանիպուլացնում է:

Իսկ Դուք ինչո՞ւ եք երկու տասնամյակ մոլորեցրել Հայաստանի բնակչությանը, որ իբր Լևոնը Արցախը ուզում էր հանձնել ու Դուք եկաք փրկեցիք՝ մի օր Լիսաբոնն էիք հիշեցնում, մի օր՝ 1997թ սեպտեմբերյան ասուլիսն ու նոյեմբերյան հայտնի հոդվածը:

Արցախը Ադրբեջանին հանձնողը պիտի սիրով տեղի տար Ելցինի, Քլինթոնի ու Շիրակի, ԵԱՀԿ 54 պետությունների Լիսաբոնի 1996թ դեկտեմբերյան գագաթաժողովի ճնշումներին, որոնք գրավոր տեքստ ընդունեցին, որ Լեռնային Ղարաբաղը ամենալայն ինքնավարությամբ Ադրբեջանի կազմում է:

Լևոնը վետո դրեց: 5 տարվա անկախություն ունեցող երկիրը վետո դրեց և ոչ ասաց Ելցինին, Քլինթոնին, Շիրակին ու ԵԱՀԿ-ին:

Հասկանում ե՞ք, ինչ է տեղի ունեցել:

Բարի գիշեր, իսկ Հայաստանի և Արցախի սահմաններին՝ հանգստություն և խաղաղություն»:

Կիսվել նյութով