ԱշխարհՇոու-բիզնես

Մահացել է լեգենդար երգչուհի Թինա Թըրները

Մահացել է լեգենդար երգչուհի Թինա Թըրները

Մահացել է լեգենդար երգչուհի Թինա Թըրները. 1980-ականներին փոփ-հսկա դարձած ռոքնռոլի աստղը մահացել է 83 տարեկանում՝ երկարատեւ հիվանդությունից հետո։

Վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ուներ․ 2016 թվականին նրա մոտ ախտորոշվել էր աղիների քաղցկեղ, իսկ 2017 թվականին նրան երիկամի փոխպատվաստում են արել։

Թըրները ուժեղացրել է սեւամորթ կանանց դերը ռոքնռոլում՝ սահմանելով երաժշտության այդ դարաշրջանն այն աստիճանի, որ Միք Ջագերը խոստովանել է, որ իր բեմական կերպարի ստեղծման հարցում ոգեշնչվել է երգչուհու եռանդուն կենդանի կատարումներից։

«Ռոքնռոլի թագուհի Թինա Թըրները մահացել է այսօր՝ 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող Կուսնախտում գտնվող իր տանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել էջում