Մամուլ

Ռոբերտին ԱՄՆ-ում վիրահատել են, երեխան արդեն իրեն լավ է զգում

Ռոբերտին ԱՄՆ-ում վիրահատել են, երեխան արդեն իրեն լավ է զգում

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանից։

«Սիրելիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մեր Ռոբին օրեր առաջ ԱՄՆ-ում վիրահատել են, ու երեխան արդեն իրեն լավ է զգում:

Վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն երեխայի լիարժեք բուժման համար ապագայում որոշ միջամտությունների կարիք է լինելու:

Մեծ հույս ունենք, որ ապագայում երեխայի մոտ ամեն բան լավ է լինելու, ու նա հնարավորություն է ստանալու լիարժեք վայելելու իր անհոգ մանկությունը:

Ավելացած ողջ գումարն ուղղվելու է երեխայի ընթացիկ բուժման ու կեցության ծախսերը փոխհատուցելուն:

Շնորհակալ ենք մեծաթիվ նվիրատուներին մեծ սրտացավության ու հոգատարության համար»:

Կիսվել էջում