Մամուլ

ՌԴ-ի հրապարակային պատասխան-հիշեցումը, որ գազի գինը պետք է բարձրանա․ Արամ Սարգսյան

ՌԴ-ի հրապարակային պատասխան-հիշեցումը, որ գազի գինը պետք է բարձրանա․ Արամ Սարգսյան

Այս մասին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանի եւ Լուկաշենկոյի հրապարակային դժգոհության առիթով ստացվեց ՌԴ-ի հրապարակային պատասխան-հիշեցումը, որ գազի գինը պետք է բարձրանա:

Եվրասիական տնտեսությունը մրցակցային է, եթե միության ներսում գործում է էներգակիրների միասնական շուկա, հակառակ պարագայում մեր արտադրողները գտնվում են անհավասար պայմաններում, և մեր անդամակցությունը այդ միությանը աննպատակահարմար է։

Կարծում եմ՝ համաճարակն էլ հիմնավորեց, որ մեզ լրիվ կբավարարեր ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը։ Թող մեր հարևան Ադրբեջանը մի քիչ էլ անդամակցի այդ հրաշք միությանը»։

Կիսվել նյութով