Մամուլ

Մահացել է անվանի բարերար Նազար Նազարյանի կինը՝ Արտեմիս Նազարյանը

Մահացել է անվանի բարերար Նազար Նազարյանի կինը՝ Արտեմիս Նազարյանը

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից։

«Խորը վշտով տեղեկացա անվանի բարերար, հասարակական գործիչ Նազար Նազարյանի կնոջ՝ Արտեմիս Նազարյանի մահվան կապակցությամբ:
Աշխարհում այս մոլեգնող արհավիրքի օրերին անդառնալի կորուստ կրեց նաև Նազարյան ընտանիքը:

Նազարյան ընտանիքի բացառիկ աջակցությունը թե’ Հայաստանի և թե’ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կարողությունների զարգացման գործում անգնահատելի են։

Նազարյան ամուսինները հիրավի մեծ ներդրում են ունեցել մեր երկրում, հատկապես ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցների զարգացման գործում:

Վստահ եմ, որ տիկին Արտեմիս Նազարյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը Նազարյանների ընտանիքի անդամներին և հարազատներին:

Համալսարանականների և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Նազարյանների ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին, մաղթում առողջություն, համբերություն, և ոգու կորով:

Նշեմ, որ որոշում ենք կայացրել դիմել ԵՊԲՀ Գիտական խորհրդին և Նոմինացիոն կոմիտեին Համալսարանական հիվանդանոցներում Նազարյանների ընտանիքի անունը հավերժացնելու համար»:

Կիսվել նյութով