Աշխարհ

Ռամզան Քադիրովը հայտարարություն է տարածել

Ռամզան Քադիրովը հայտարարություն է տարածել

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ նոր զորամասեր են մեկնում Ուկրաինա։ «Այ հիմա ազգայնական շներին քիչ չի թվա»,- ասել է նա։

«Սա միայն փոքր մասն է նրանց, ովքեր ցանկանում են ծառայել իրենց երկրին։ Հազարավոր կամավորներ եւ Չեչենական Հանրապետության ուժային կառույցների ծառայողներ ցանկանում են մեկնել մարտի, սակայն մենք ընտրել ենք ամենից լավերին ու մոտիվացվածներին։

qadirov

Կասկածի աննշան նշույլ անգամ չունենք, որ նրանք կկատարեն իրենց մարտական առաջադրանքները»,- տելեգրամյան իր ալիքում ասել է Քադիրովը։

Նա հավելել է, որ նոր ստորաբաժանումները առաջիկայում կհասնեն Ուկրաինա իրենց տեղակայման վայրեր եւ այդ դեպքում ազգայնական շների համար քիչ չի թվա, որովհետեւ «Ահմադ» ստորաբաժանումը ուժ է։

Կիսվել էջում