Մամուլ

Ջրասուզակները Սևանա լճից հայտնաբերել են դի

Ջրասուզակները Սևանա լճից հայտնաբերել են դի

Հուլիսի 16-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում՝ լճում, նկատվում են ռետինե նավակ և քաղաքացի։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական խումբը:

Ջրասուզակները «Ժայռ» լողափում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են քաղաքացուն և տեղի ուժերի հետ վերջինիս դուրս բերել ափ․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Լ․ Ղ․-ի (ծնված 1939 թ․) մահը։

Կիսվել էջում