Աշխարհ

Ջո Բայդենը ԱՄՆ 46-րդ նախագահ

Ջո Բայդենը ԱՄՆ 46-րդ նախագահ

Ըստ պաշտոնական տվյալների Բայդենը հավաքել է ընտրողների ներկայացուցիչների՝ ընտրությունների համար անհրաժեշտ 270 ձայները:

Կանխատեսումը թարմացվել է Փենսիլվանիայի նոր տվյալների հիման վրա, որտեղ Բայդենի առավելությունը Դոնալդ Թրամփից հասել է 31 հազարի:

Դեմոկրատ գործիչ Ջո Բայդենը, որի հաղթանակի մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները, գրառում է արել թվիթերում՝ դիմելով ամերիկացի ժողովրդին:

Ջո Բայդեն

«Ամերիկա, ինձ համար պատիվ է, որ ընտրվել եմ մեր մեծ երկիրն առաջնորդելու համար: Մեզ դժվարին աշխատանք է սպասվում, սակայն խոստանում եմ. ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ այն բանից՝ իմ օգտին եք քվեարկել, թե ոչ:

Ես կարդարացնեմ այն հավատը, որով դուք ինձ ընտրել եք»,- գրել է Բայդենը:

Կիսվել նյութով