Մամուլ

Իլհամ Ալիևը թույլ է տալիս կոպտագույն սխալ

Իլհամ Ալիևը թույլ է տալիս կոպտագույն սխալ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաքվի բռնապետը կարծեք թե թույլ է տալիս կոպտագույն սխալ՝ Շուշիի հարցում ռազմական նպատակահարմարությունը ստորադասելով խորհրդապաշտությանը, ըստ որի պետք է ապահովվի քարոզչական բարձր արժեքով և կարևորությամբ միմյանց հետ շաղկապված երկու հանգամանք՝ իբր «Ադրբեջանի մարգարիտը» նվաճվի հատկապես այդ արհեստածին կազմավորման դրոշի օր հորջորջվող տոնին ընդառաջ։

Վարդան Ոսկանյան

Այս առումով Բաքվի քարոզչամեքենան ադրբեջանական հասարակության մեջ սպասումների դրական շեմն այնքան է բարձրացրել, որ Շուշիի համար մարտերում հրոսակախմբերի անհաջողությունը բռնապետին հասցնելու է այս պատերազմի թերևս ամենացավոտ վարկանիշային հարվածներից մեկը՝ արտաքին, բայց հատկապես ներքին քաղաքական կյանքում»։

Կիսվել էջում