Աշխարհ

Ջորջինա Ռոդրիգեսն արձագանքել է Կրիշտիանու Ռոնալդուից բաժանվելու մասին լուրերին

Ջորջինա Ռոդրիգեսն արձագանքել է Կրիշտիանու Ռոնալդուից բաժանվելու մասին լուրերին

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, գրառում է կատարել սոցցանցերում՝ հերքելով ֆուտբոլիստից բաժանվելու վերաբերյալ լուրերը:

«Նախանձողներն ասեկոսեներ են հորինում, բամբասողները դրանք տարածում են, իսկ հիմարները հավատում են դրանց», – ասել է Ռոդրիգեսն սոցիալական ցանցի իր էջում:

Վեց տարի շարունակ զույգը բազմաթիվ դժվարություններ է ապրել, սակայն նրանց, այնուամենայնիվ, հաջողվել է պահպանել հարաբերությունները։

Նշենք, որ լրատվամիջոցները գրել են, որ ֆուտբոլիստին դուր չի եկել իր ընտրյալի կենսակերպը։ Նախնական տվյալներով՝ աղջիկն ամբողջ օրն անցկացնում է առեւտրի կենտրոններում եւ առասպելական գումարներ է ծախսում՝ ուրիշ ոչինչ չանելով։

Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստն ու 29-ամյա մոդել` Ջորջինա Ռոդրիգեսն 2016 թվականից միասին են և ունեն համատեղ երկու երեխա:

Կիսվել էջում