ԱշխարհՏեսանյութ

ԱՄՆ-ում դպրոցականը կանգնեցրել է ավտոբուսը՝ փրկելով համադասարանցիներին

ԱՄՆ-ում դպրոցականը կանգնեցրել է ավտոբուսը՝ փրկելով համադասարանցիներին

Ամերիկյան Միչիգան նահանգի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտը հերոսացել է խիզախ արարքի շնորհիվ։ Նա կարողացել է կանգնեցնել ավտոբուսը, երբ ընթացքի ժամանակ վարորդը կորցրել է գիտակցությունը, տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները։

13-ամյա Դիլոն Ռիվսը 66 այլ աշակերտների հետ միասին տուն էր գնում Ուորենի Քարթերի միջնակարգ դպրոցից։

13-ամյա տղան չի կորցրել իրեն և իր ձեռքն է վերցրել ավտոբուսի կառավարումը, արագ գտնելով արգելակի ոտնակը և կանգնեցնելով ավտոբուսը, որում այդ պահին տասնյակ իր համադասարանցիներն էին գտնվում։

Դպրոցի ղեկավարությունը հրապարակավ շնորհակալություն է հայտնել Դիլոնին՝ բարձր գնահատելով նրա հերոսական արարքը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում