Մամուլ

Ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է անձրև և ամպրոպ

Ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`  

Սեպտեմբերի 13-14-ին, 16-ին՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում`       

ՍՍեպտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կիսվել էջում