ԱշխարհՏեսանյութ

Հայաստանն ինքը է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. մենք ի՞նչ ասենք, այստեղ ասելիք չկա. Պուտին

Հայաստանն ինքը է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. մենք ի՞նչ ասենք, այստեղ ասելիք չկա. Պուտին

Մենք առաջարկել ենք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, նաեւ ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո։

Բայց Հայաստանի ղեկավարությունը սրա հետ չհամաձայնեց, թեև մենք 10 կամ 15 տարի փորձում էինք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Տարբեր տարբերակներ, բայց ի վերջո ամեն ինչ հանգում էր դրան:

Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ պայքարելու ենք։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ձևավորվել է։ Բայց խոսքը միայն վերջին հակամարտության արդյունքների մասին չէ: Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։

Սա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է։ Իսկ եթե այդպես է, մեզ ասում են՝ հիմա դուք պետք է բոլոր հարցերը մեզ հետ լուծեք երկկողմ հենքի վրա, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում։

Իսկ ի՞նչ ասենք, այստեղ ասելիք չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կիսվել էջում