Ժամանց

«Ջենտլմենն այն տղամարդն է, ով եթե աղջկան կանչում է իր տուն՝ վարագույրներին նայելու, իրոք նայում է վարագույրներին». Բեռնարդ Շոու

«Ջենտլմենն այն տղամարդն է, ով եթե աղջկան կանչում է իր տուն՝ վարագույրներին նայելու, իրոք նայում է վարագույրներին». Բեռնարդ Շոու

Բեռնարդ Շոուն միակ մարդն է, որ արժանացել է և՛ Նոբելյան մրցանակի  և՛ Օսկար կինոմրցանակի Պիգմալիոն կինոնկարի սցենարի համար։

Շոուն հրաժարվել է Նոբելյան մրցանակի դրամական մասից, թեև դափնեկրի մեդալը ընդունել է։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում իռլանդական ծագումով, անգլիացի դրամատուրգ՝ Բեռնարդ Շոուի լավագույն մտքերը:

1. Երբեմն պետք է ծիծաղեցնել մարդկանց, որպեսզի նրանց ցրեք ձեզ կախելու մտքից:

2. Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ կստանաք:

3. Եթե դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր:

Իսկ եթե դուք ունեք մեկ գաղափար, և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:

4. Իդեալական ամուսինն այն տղամարդն է, ով կարծում է, որ ունի իդեալական կին:

5. Կյանքը, հաջող թե անհաջող, երջանիկ թե դժբախտ, այնուամենայնիվ արտակարգ հետաքրքիր է:

6. Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել։ Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։

7. Կանայք կարծես միանգամից կռահում են, թե ում հետ ենք մենք պատրաստվում նրանց դավաճանել։ Երբեմն նույնիսկ ավելի շուտ, քան դա մեր մտքով կանցնի։

8. Աշխարհը բաղկացած է անգործներից, ովքեր ցանկանում են գումար ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել՝ առանց հարստանալու:

9. Ջենտլմենն այն տղամարդն է, ով եթե աղջկան կանչում է իր տուն՝ վարագույրներին նայելու, իրոք նայում է վարագույրներին։

10. Մարդկանց, ովքեր չեն տիրապետում իրականության ընկալման օբյեկտիվ զգացմանը, հաճախ անվանում են ցինիկ։

11. Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար՝ անհայտ։

12. Միակ դասը, որ կարելի է սովորել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում։

13. Անկեղծ լինելը վտանգավոր չէ, հատկապես, եթե Դուք նաև հիմար եք։

14. Դու հաջողակ ես, հարկավոր է միայն հավատալ դրան և շարժվել առաջ:

15. Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է։

Կիսվել նյութով