ՄամուլՏեսանյութ

Ջահերով երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից (Տեսանյութ)

Ջահերով երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից (Տեսանյութ)

Երեւանի Հանրապետության հրապարակից այսօր`ապրիլի 23-ին, մեկնարկում է ավանդական Ջահերով երթը:

Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթն այս տարի կրում է «Տեր ենք Արցախին» կարգախոսը:

Երթին մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ազատության հրապարակից էլ ջահերով երթին կմիանա արդեն մեկ շաբաթ նստացույց հայտարարած «Զարթնիր լաո» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր կողմնակիցների հետ:

jaherov ert hraparak

Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից եւ կընթանա Ամիրյան փողոցով, Մաշտոցի, Բաղրամյան պողոտաներով, այնուհետեւ Կիեւյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Երևանում անցկացվող ջահերով երթին զուգահեռ՝ նման երթ կլինի նաև Ստեփանակերտում: Երթին կմասնակցեն նաեւ Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Նշենք, որ  թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում ջահերի երթ անցկացվել է ամեն տարի, սակայն այս տարի Արցախի հարցում ստեղծված ճգնաժամի և ՀՀ իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հետ կանգնելու ֆոնին այս երթերը առավել խորհրդանշական բնույթ են կրում:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով