Աշխարհ

Պուտինը՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին

Պուտինը՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին

Crocus City Hall-ում ահաբեկչության բոլոր 4 անմիջական կատարողները ձերբակալվել են, նրանք փորձել են թաքնվել Ուկրաինայում: Այս մասին իր հատուկ ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ըստ նախնական տվյալների` ուկրաինական կողմից «պատուհան» էր պատրաստվել ահաբեկչության մասնակիցների համար, որպեսզի նրանք հատեն սահմանը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը խոստացել է նաև բացահայտել ու պատժել յուրաքանչյուրին, ով կանգնած է ահաբեկիչների թիկունքում:

Նշենք, որ Մոսկվայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 150-ի, վիրավոր է 120 մարդ։

Կիսվել էջում