Աշխարհ

Տղամարդը՝ 9 ամսական երեխան ձեռքին, օգնել է այրվող սրահից դուրս բերել 50 երեխայի

9 ամսական երեխան ձեռքին տղամարդն օգնել է այրվող «Կրոկուսից» դուրս բերել 50 երեխայի, գրել է «Mash» Թելեգրամ-ալիքը։

«Օլեգը պատմում է. երբ սկսվեց հրաձգությունը, նրանք ամենաբարձր հարկում էին, 15-րդ սրահում։ Սրահը լցվեց ծխով, խուճապ սկսվեց։ Փրկվել հաջողվեց միայն կես ժամ հետո։ Օլեգը վերցրեց ընտանիքին, հավաքեց 5 այլ երեխաների եւ գնաց ելքը որոնելու. բացեցինք հարկի գլխավոր դռներից մեկը, իսկ այնտեղ ամեն ինչ ծխի մեջ էր։ Ստիպված վար իջանք։

Ելքն այնտեղ փակ էր երկաթե պատնեշով։ Այն բացելու ու դուրս գալու համար Օլեգն իր 9 ամսական փոքրիկին տվեց լրիվ անծանոթ մարդկանց, իսկ հետո, սովորական անցորդների հետ, բացեց պատնեշը։

Նրա ընտանիքը եւ բոլորը, ովքեր փրկվել էին, վերջիններից էին, որոնց հաջողվեց դուրս գալ մետրո»,- գրել է «Mash»-ը։

Կիսվել էջում