Մամուլ

ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացվել. հայտնի է` ինչ է քննարկվել

ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացվել. հայտնի է` ինչ է քննարկվել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:

«Քննարկվել է զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը»,– ասված է հաղորդագրությունում։

Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

Կիսվել նյութով