ՄամուլՏեսանյութ

Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործով մանրամասները

Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործով մանրամասները

Պեմզաշենում ողբերգական սպանությունից մոտ երեք շաբաթ անց Զարինեի փռած լվացքը չի հավաքվել, Մելիքսեթյանների դուռը շարունակում է կողպված մնալ:

31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների` 12-ամյա դստեր և 8-ամյա որդու ահասարսուռ սպանությունը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին, բայց թե կոնկրետ ո՞ր ժամին` դեռ պարզվում է: Գործով մեղադրյալներ 32-ամյա Վրույր Բարսեղյանն ու նրա ազգական 41-ամյա Արկադի Բարսեղյանը կալանավորված են:

Քննչական խմբի ղեկավարն առաջին անգամ մանրամասներ է հրապարակում, նշում՝ Վրույր Բարսեղյանը դեպքի օրը ժամը 21:00-ին հանդիպել է ազգականի՝ Արկադիի հետ ու ասել, որ իրեն գումար է անհրաժեշտ:

 Վերջինս ասել է, որ գումարի հետ կապված տեղ գիտի, եթե էդքան տղամարդկություն ունի իր հետ գալու, մինչև վերջ գնալու, կարող է ցույց տալ:

Ըստ քննիչի՝ Արկադի Բարսեղյանը իրեն պատկանող ավտոմեքենայով, ազգականի հետ գնացել է այն փողոցը, որտեղ գտնվում է Մելիքսեթյանների բնակարանը, կանգնել մոտավորապես 15 մետր հեռավորության վրա, ապա մոտեցել բնակարանին, բացել դուռը:

Դուռը բացվելուց հետո տուժողը նկատել է երկուսին, խնդրանք է առաջ բերել, որպեսզի լքեն իր բնակարանը, սակայն 41-ամյա բնակիչը բռունցքով հարվածել է Զարինեին, որից հետո վերջինս ընկել է հատակին, արդեն սկսել են գումար ման գալ: Գումարը չհայտնաբերելով և դիմադրության հանդիպելով` 32-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել տուժողին` գետնին ընկած ժամանակ:

Քննիչի խոսքով՝ ձեռք բերված տվյալների համաձայն՝ աղմուկ լսելով` սենյակից դուրս են եկել անչափահաս երեխաները:

Հասկանալով, որ բացահայտված է իրենց արարքը, տուժողները ճանաչել են իրենց, դրսից հակավորման թել է բերել 32-ամյա բնակիչը, որից հետո, կապելով տուժողին և նրա երեխաներին, 41-ամյա բնակիչը թողել-հեռացել է դեպքի վայրից:

Դրանից հետո 32-ամյա բնակիչը երկուսի կատարած հանցանքները թաքցնելու, հետքերը վերացնելու համար արդեն իր մոտ գտնվող դանակով կտրած-ծակած ձևի վնասվածքներ պատճառելով` կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել Զարինե Մելիքսեթյանին և նրա երկու անչափահաս երեխաներին, որից հետո դեպքի վայրից հեռացել է, գնացել իր բնակության հասցե:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալի հորաքույրը սպանությունից հետո մաքրել է հետքերը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում