Շոու-բիզնեսՏեսանյութ

«Պետք էլ չէ». Լիլիթ Կարապետյանը՝ որդու հոր աջակցության մասին

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը օրերս հյուրընկալվել էր «O Sole Mio» հաղորդմանը, որտեղ հանդես եկավ մի շարք անկեղծ և ուշադրության արժանի հայտարարություններով։

Հաղորդմանը հետևել է Bavnews-ը։ Հարցազրույցի ամենաքննարկված հատվածներից մեկը վերաբերում էր երգչուհու անձնական կյանքին և որդու դաստիարակությանը։

Լիլիթ Կարապետյանը բաց խոսեց բաժանումից հետո որդու կյանքում հոր դերակատարման, նրանց ներկայիս հարաբերությունների և ֆինանսական աջակցության թեմաների շուրջ։

Հարցին, թե արդյոք երեխայի հայրը մասնակցում է որդու մեծացման գործընթացին, երգչուհին պատասխանեց բավականին հստակ.

«Չէ և պետք էլ չի։ Ես կարծում եմ՝ զավակների դեպքում ինքը հոգեբանորեն է ավելի շատ պետք, որը նույնպես բնականաբար չկա, իսկ ֆինանսականը ընդհանրապես պետք չի»։

Երգչուհու խոսքերից կարելի է հասկանալ, որ ներկայումս երեխայի հայրը ոչ նյութական, ոչ էլ հոգեբանական մասնակցություն չունի որդու դաստիարակության գործընթացում։ Լիլիթ Կարապետյանի խոսքով՝ հայր-որդի շփումներն էլ ակտիվ չեն։

Միևնույն ժամանակ, երգչուհին ընդգծեց, որ կարողանում է ինքնուրույն հոգալ որդու բոլոր կարիքները՝ առաջնահերթ համարելով երեխայի համար առողջ և կայուն հոգեբանական միջավայրի ապահովումը։

Հարցազրույցի ընթացքում Լիլիթ Կարապետյանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր դիրքորոշումը՝ որպես մայր, որը պատրաստ է ամբողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա և որդուն ապահովել անհրաժեշտ խնամքով ու ուշադրությամբ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում