Մամուլ

Երևանում բախվել են ավտոբուսները. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։25-ի սահմաններում Գարեգն Նժդեհի հրապարակում, Բագրատունյաց 14 շենքի հարևանությամբ բախվել են «Zhongtong» և «Գազել» մակնիշի ավտոբուսները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

avtobus 3

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Դողանյանն ու Գոռ Մելիքյանը։

avtobus 1 1

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված տրանսպորտային միջոցները հաշվառված են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և մեկը սպասարկում է թիվ 15, մյուսը՝ թիվ 42 երթուղին։


Կիսվեք ձեր էջում